Ավելի լավ էր ոչ մի մանկապարտեզ չսարքեիր, բայց ղարաբաղցիներին օգնեիր. թքած ունեմ քո ասֆալտի վրա. քաղաքացին` Ավինյանին
Այսօր՝ օգոստոսի 30-ին, տեսախցիկներն արդեն երկրորդ դեպքն են գրանցել, երբ Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը ձեռքը մեկնում է քաղաքացուն եւ այն օդում է մնում, գրում է NEWS.am-ը:
Աջափնյակ համայնքի բնակիչը, որը չցանկացավ սեղմել Տիգրան Ավինյանի ձեռքը, դիմելով նրան ասաց. «Ոչ մի բան չեք արել, դու մեկ տարում ի՞նչ ես արել, շատ բն կարող էիր անել: Դու երկրորդ վարչապետն էիր»:
Երբ Ավինյանը սկսեց թվարկել, թե քանի մանկապարտեզ ու դպրոց են նորոգել, քաղաքացին ընդհատեց. «Ավելի լավ էր ոչ մի մանկապարտեզ չսարքեիր, ղարաբաղցիներին օգնեիր: Թքած ունեմ քո ասֆալտի ու մանկապարտեզի վրա»:
Ավինյանն արձագանքեց. «Ինձ էդ դասերը պետք չի տալ, ես ամբողջ պատերազմի ընթացքում Ղարաբաղում եմ եղել, դրանից հետո էլ ինչ հնարավորություն ունեցել եմ, շարունակել եմ աջակցել: Իմ ախպերն էլ Ստեփանակերտի հիվանդանոցում 70 հատ վիրահատություն է արել պատերազմի ժամանակ»: