211652_close_icon
views-count835 դիտում article-date 19:05 19-10-2023

Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի եւ տնտեսվարի գործը հակակոռուպցիոն դատարանի նախագահի վարույթում է. aravot.am

Aravot.am-ը գրում է․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ հոկտեմբերի 23-ին կմեկնարկի  «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Անժելա Մաքյանի  դատաքննությունը։ Ըստ մեղադրանքի՝ նա, կանոնադրությամբ սահմանված կարգով աշխատող դասախոսական կազմին եւ ուսանողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, կարգապահական խախտում թույլ տված դասախոսի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու, իսկ կարգազանց ուսանողին ուսումնական հաստատությունից հեռացնելու պարտականություն կրող պաշտոնատար անձ, 2014-2016 թվականներին իր պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով պատշաճ հսկողություն չի իրականացրել դասախոսների եւ ուսանողների՝ սահմանված կարգին համապատասխան գործելու նկատմամբ։

Արդյունքում, 11 առարկայի՝ 16 դասախոսներ քոլեջի  «Շենքերի եւ կառույցների շինարարություն եւ շահագործում մասնագիտության» անվճար ուսուցման տեղերի ընդունելության մրցույթին մասնակցած եւ հիշյալ կուրսում սովորողներից մեկի՝ 2014թ. հուլիսի 02-ից մինչեւ 2014թ. նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանից դուրս  դուրս գտնվելու պարագայում՝ «Շ31» խմբի 2-րդ կուրսի 2014-2015թթ. ուսումնական դասամատյանում, նրա  անվան դիմաց՝ բացականեր դնելու փոխարեն գնահատել են, ինչպես նաեւ նշանակվել են ստուգարքներն ու գնահատվել քննությունները։

2013թ. օգոստոսի 27-ին քոլեջի «Փոխադրումների կազմակերպման եւ երթեւեկության կառավարում տրանսպորտում» մասնագիտության անվճար ուսուցման տեղերի ընդունելության մրցույթին մասնակցած եւ հիշյալ կուրսում սովորողներից մեկը, որը նույնպես Հայաստանից դուրս է գտնվել է, դասամատյանում գնահատվել եւ մասնակցել է քննություններին։

Բացի սրանից, քոլեջի տնտեսվար Փունջիկ Թումանյանը՝ տնօրեն Անժելա Մաքյանի հետ նախնական համաձայնությամբ, ՊՈԱԿ-ի հաշվեկշռում հաշվառված, բայց անսարք լինելու պատճառով չշահագործվող մարդատար ավտոմեքենայի վարորդներ են ընդունել 6 հոգու։ Ըստ այդ տարբեր ժամանակահատվածներում՝ ավտոմեքենայի երթուղային թերթերում եւ վառելիքի պահանջագրերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց վավերապայմաններն ամբողջացրել է Անժելա Մաքյանը՝ կազմակերպության կնիքով վավերացրել է։ Նշված հատվածում՝  նույն ավտոմեքենան շահագործելու պատրվակով ելքագրվել է 9971 լիտր բենզին, որը փաստացի հափշտակվել է։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր