211652_close_icon

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի նիստում ԱՄՆ դեսպանի ելույթի ժամանակ օտարերկրյա պատվիրակությունների անդամները մեջքով են շրջվել` ի նշան բողոքի. Tert.am

views-count1000 դիտում article-date 12:59 19-10-2023
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի նիստում ԱՄՆ դեսպան Միշել Թեյլորի ելույթի ժամանակ օտարերկրյա բազմաթիվ պատվիրակությունների անդամները կանգնել են և մեջքով շրջվել` ի նշան բողոքի:

Լրագրող Սուլեյման Ահմեդի կողմից  X սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութը ցույց է տալիս, որ ներկաների գրեթե կեսը հրաժարվել է լսել Թեյլորի ելույթը։
«Մեծ թվով մասնակիցներ երես թեքեցին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեում ԱՄՆ դեսպան Միշել Թեյլորից»,- գրել է լրագրողը։ 

Նմանատիպ նյութեր