slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Լիտվայի վարչապետ Շիմոնիտեն կհանդիպի ՀՀ վարչապետի, նախագահի հետ և կայցելի Ծիծեռնակաբերդ ու «Թումո»
211652_close_icon

Լիտվայի վարչապետ Շիմոնիտեն կհանդիպի ՀՀ վարչապետի, նախագահի հետ և կայցելի Ծիծեռնակաբերդ ու «Թումո»

views-count1195 դիտում article-date 20:55 18-10-2023
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հոկտեմբերի 18-ի ուշ երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով:

Ըստ աղբյուրի՝ նախատեսված է Լիտվայի վարչապետի հանդիպումը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Վարչապետ Շիմոնիտեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Նմանատիպ նյութեր