211652_close_icon
views-count910 դիտում article-date 16:03 15-10-2023

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի բոլոր սրբավայրերը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել պաշտպանել և հարգել Լեռնային Ղարաբաղում վանքերը և կրոնական պաշտամունքի վայրերը։ 24News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ իմ մտահոգությունը չի մարել: Բացի փախստականների հումանիտար ծանր վիճակից, ես կցանկանայի հատուկ կոչ անել այս տարածաշրջանում վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար», - ասել է նա։

«Հուսով եմ, որ նրանք կհարգեն և կպաշտպանեն աղոթատեղիները որպես մշակույթի մի մաս, հավատքի արտահայտության և եղբայրության նշան, որը հնարավոր է դարձնում ապրել միասին՝ չնայած տարաձայնություններին», -ասել է Պապը:

Նմանատիպ նյութեր