Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել բռնությունը Սուդանում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել դադարեցնել բռնությունները Սուդանում և աղոթել Սուդանի ժողովրդի համար:
«Իրավիճակը Սուդանում, ցավոք, շարունակում է մնալ ծանր, ուստի կրկին կոչ եմ անում շուտափույթ դադարեցնել բռնությունները և վերսկսել երկխոսության ճանապարհը: Ես հրավիրում եմ բոլորին աղոթել մեր սուդանցի եղբայրների և քույրերի համար», - հայտարարել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ավարտին։
Մեկ շաբաթ առաջ պոնտիֆիկոսը նույնպես մտահոգություն էր հայտնել Սուդանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարելով Սուդանի ժողովրդին մոտ լինելու մասին: Նա աղոթքի կոչ է արել, որպեսզի «երկխոսությունը վերադառնա խաղաղության և համերաշխության ուղի»: