211652_close_icon
views-count1201 դիտում article-date 19:54 12-10-2023

Նույն կերպ ադրբեջանցիները վարչապետի ելույթներն են վերցնում ու հանրայնացնում, ինքը գնալու է Նիկոլ Փաշինյանի հետ խոսելո՞ւ, ասի նյութեր է տալիս ու մահափորձ կատարի՞. Չախոյան. aravot.am

Հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող Արթուր Չախոյանը, որը օրեր առաջ դանակով զինված երեք անծանոթի կողմից հարձակման էր ենթարկվել, կասկածներ ունի, որ իր նկատմամբ մահափորձի գործը իրավապահները ամեն գնով փորձում են կարճել, գրում է aravot.am-ը։

 «Որովհետեւ իմ վրա տեղի ունեցած հարձակումը եղել է երեք անձի կողմից, իսկ քննչականը ներկայացնում է մեկ անձի կողմից կատարված հարձակում՝ պարզաբանելով, թե այդ անձը հայտնել է, որ ես ադրբեջանցիներին տեղեկատվություն եմ տրամադրում, դրա համար եկել է ինձ տեսնելու։ Բա մնացած երկուսն ինչի՞ համար էին եկել: Շատ գրագետ ձեւով մեկին են առաջ բերում, մյուս երկուսին արանքից հանում են, բայց այդ երկու անձինք ովքե՞ր են, կարող է հենց երկուսն էլ ադրբեջանցի են եղել»,- ասաց Չախոյանը: 

Նրա խոսքով, ինքը պատրաստ է իր համակարգիչը, բջջային հեռախոսը, էլեկտրոնային սարքերը տրամադրել ԱԱԾ-ին՝ զննության համար. «Թող զննեն, տեսնեն՝ ես ոնց եմ ադրբեջանցիներին, իրենց ասած, նյութ ուղարկում: Դա զրպարտություն է: Պարզ է, չէ՞, հո չէին ասելու, որ հարձակումը իմ հասարակական գործունեության հետ կապ ունի, դեռ կարող էին ավելի անհեթեթ պատճառներ ասել, օրինակ, որ անցնելուց թարս եմ նայել, եկել են հետս խոսելու: Ուշ ժամին հետս ի՞նչ է խոսել, ոչինչ չի խոսել, եկել, խփել է: Արթո՛ւր, Արթո՛ւր, չճանաչեցի՞ր, ասացի՝ չէ ու խփեց: Մարդը գալիս է խոսելու դանակով, հա՞ ու էդ նորմա՞լ է: Այս դեպքերից հետո ես ինձ անվտանգ չեմ զգում, մնացած երկու անձանց ինքնությունն ինձ հայտնի չէ, ես փողոցով քայլեմ ու երկու հոգի տեսնեմ, չճանաչեմ, ի՞նչ իմանամ՝ ովքեր են, կարող է էլի իրենք են, նորից եկել են մահափորձ անեն»:

 Մեր զրուցակիցը պատմեց, որ իր ՖԲ էջում որոշ ժամանակ առաջ լայվ է մտել, թե ինչպես է Գորիսում Արցախից բռնի տեղահանվածներին օգնում՝ ադրբեջանցիներն իր այդ տեսագրությունը վերցրել էին ու մոնտաժելով՝ այլ մեկնաբանությամբ հանրայնացրել. «Ադրբեջանցիների տեսահոլովակի մեջ միայն իմ նյութը չի եղել, ուրիշ մարդկանց նյութեր էլ են եղել: Բա ինչո՞ւ է էդ տղեն միայն իմ մոտ եկել, կամ էդ եղավ ես ադրբեջանցիներին նյո՞ւթ եմ տրամադրում: Նույն կերպ վարչապետի ելույթներն են ադրբեջանցիները վերցնում, մոնտաժում ու հանրայնացնում, նույն հետեւանքով ինքը գնալու է Նիկոլ Փաշինյանի հետ խոսելո՞ւ, ասի նյութեր է տալիս ու մահափորձ կատարի՞»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր