211652_close_icon
views-count1552 դիտում article-date 15:54 11-10-2023

Ղարաբաղում դեռ կան որոշակի խմբեր, որոնք թաքնվում են այդ տարածքում. Ալիև

Ղարաբաղում կան որոշ խմբեր, որոնք թաքնվում են. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Հիմա տեղի է ունենում տարածքները զինված խմբավորումներից մաքրելու գործընթաց: Մեր տվյալներով դեռ կան որոշակի խմբեր, որոնք թաքնվում են այս տարածքում: Սեպտեմբերի 20-ից հետո Ղարաբաղում զինված սադրանքներ են եղել։ Տարածքը բավականին մեծ է, լեռնային, անտառապատ, ուստի ժամանակ կպահանջվի՝ տարածքն ամբողջությամբ զինված խմբավորումներից մաքրելու համար»,- ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա է սկսել Արցախում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ իբրև թե «սահմանադրական կարգը վերականգնելու» համար։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին: Դրան հաջորդել են Արցախի պաշտպանության բանակի զինաթափումը և Արցախի Հանրապետության լուծարման որոշումը: Դրանից հետո Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել ավելի քան 100 000 մարդ:

Նմանատիպ նյութեր