211652_close_icon
views-count841 դիտում article-date 19:14 10-10-2023

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԼՂ-ից փախստականների միջազգային պաշտպանության հարցեր

Ժնևում հոկտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջուլիետա Վալս Նոյեսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Վահե Գևորգյանը պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։ 

Ըստ աղբյուրի՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության հարցերի լայն շրջանակ։

Նմանատիպ նյութեր