211652_close_icon
views-count784 դիտում article-date 21:26 09-10-2023

Ռուս խաղաղապահները 25 պահակակետ են տեղակայում ԼՂ ԶՈւ-ի կողմից հանձնված զինամթերքի պահեստների պահպանության համար

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից 25 պահակակետ է տեղակայվում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից հանձնված զինամթերքի, զենքի և ռազմական տեխնիկայի պահեստների պահպանության համար:

Այս մասին տեղեկանում ենք է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրից։

«Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից հանձնված զինամթերքով, զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով պահեստների պաշտպանությունն իրականացվում է  ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից 25 պահակակետերի տեղակայմամբ «Հյուսիս» (7 կետ) և «Հարավ» (18 կետ) պատասխանատվության գոտիներում, որից 14-ն ադրբեջանական կողմի հետ համատեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր