211652_close_icon

Արցախից տեղափոխված երեխաների մոտ 40%-ն արդեն տեղավորվել է Հայաստանի դպրոցներում. վարչապետի խոսնակ

views-count1054 դիտում article-date 13:28 08-10-2023
Արցախից Հայաստան տեղափոխված  երեխաների գրեթե 40 տոկոսն արդեն տեղավորվել է հայաստանյան դպրոցներում, ինչի մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի  ընթացքում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ կրթական ու առողջապահական խնդիրների լուծման գործընթացին զուգահեռ պետությունը շարունակում է հետևողական լինել Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի նկատմամբ:

«Բոլոր համայնքներում և մարզերում նրանց տրամադրվում են տաք սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղամիջոցներ, ինչպես նաև զուգահեռ կազմակերպվում է կրթական գործընթացը»,- ասել է Բաղդասարյանը:

Նմանատիպ նյութեր