211652_close_icon
views-count892 դիտում article-date 19:32 06-10-2023

ԼՂ-ում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ

 Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

«Ֆրանսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների կողքին է։ Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ՝ համաձայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի Երևանում ստանձնած պարտավորության»,- գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Նմանատիպ նյութեր