Հարսնացուն Արցախից․ նշանադրություն՝ Անիի ավերակներից ոչ հեռու գտնվող գյուղում․ aravot.am
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Բագրավան գյուղում տեղի է ունեցել նշանադրություն․ գյուղի ընտանիքներից մեկը, որն այս օրերին իր տանն է հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված 15 հոգանոց բազմանդամ ընտանիքի, որդու համար հարսնացու է ընտրել հյուրընկալված ընտանիքից, գրում է aravot.am-ը։
Հարսնացուն 22 տարեկան է, փեսացուն՝ 26։
Նորապսակներին շնորհավորելու համար այսօր նրանց էր հյուրընկալվել «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որն այս օրերին զբաղված է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների հոգսերը թեթևացնելով։
Նա իր ֆեյսբուքյան էջում Արցախից բռնի տեղահանված գերդաստանից լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ եկել է աչքալուսանքի․ նոր ընտանիք է ձևավորվում։
Վահան Թումասյանն Անի պատմական մայրաքաղաքի ավերակներից ոչ հեռու գտնվող Բագրավանը դարձրել է Շիրակի մարզի զբոսաշրջային ամենահետաքրքիր տեղանքներից մեկը՝ այնտեղ կոլորիտային իջևանատուն-թանգարան հիմնելով։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։