211652_close_icon
views-count11231 դիտում article-date 17:32 14-03-2022

Այս պահին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում, Աշոցքի, Անիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ-Ջաջուռ ավտոճանապարհը  փակ է։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ տանող ավտոճանապարհը  դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Սյունիքի մարզի Տաթևի (բեռնատարների համար) և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Ստեփանավան և Ալավերդի քաղաքների ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Սարավան-«Զանգեր» հատվածում (բուք, մառախուղ), Լոռու, Տավուշի, Սյունիքի (բացառությամբ Սիսիան քաղաքի), Արարատի (բացառությամբ Արարատ քաղաքի) մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում, Աշոցքի, Անիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 97 մարդատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր