211652_close_icon
views-count919 դիտում article-date 21:14 25-10-2026

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին՝ Ախուրյան գետի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային գործընթացը։ Այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն« փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

«Մենք ավարտել ենք Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային գործընթացը»,- նախարարի խոսքերը մեջբերում է Habertürk-ը:

Ուրալօղլուի խոսքով՝ կամուրջը գտնվում է Կարսի նահանգում, հին (հայկական) Անի քաղաքի մոտ, և կառուցվել է X դարում՝ Մետաքսի մեծ ճանապարհի երթուղու վրա: Ժամանակին այն ծառայել է որպես սահմանի հատման կարևոր կետ և Արևելքի ու Արևմուտքի միջև առևտրի առանցքային անցումներից մեկն է եղել: Մինչև մեր օրեր պահպանվել են միայն կառույցի հենարանների մնացորդները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր