28870 դիտում
20:47 30-09-2023
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Մեծ Մասրիկ գյուղում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 61-ամյա Զարզանդ Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 59-ամյա Գրետա Ա.-ն, 40-ամյա Լիաննա Ա.-ն, 17-ամյա Վերա Ե.-ն և 15-ամյա Անժելա Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել գյուղացիները և օպերատիվորեն ժամանած «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, գումարտակի տեխնիկայի ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Սիմոնյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սիմոնյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի ավագ քննիչ Գասպարյանը, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9651 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին