211652_close_icon
views-count50829 դիտում article-date 10:16 09-09-2023

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. գայլերը Փոքր Մասրիկ գյուղում հոշոտել են գյուղացու մեծ թվով ոչխարների ու գառների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մասրիկ գյուղի տներից մեկում գայլերը հոշոտել են ոչխարների: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Վարդենիսի թիվ 34 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներն ու Ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը: 

Պարզվել է, որ գայլերը հոշոտել են Փոքր Մասրիկ բնակավայրի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի բնակիչ 30- ամյա Հովհաննես Մեժյանի անասնագոմում գտնվող ոչխարները:

Ընդհանուր առմամբ 10-ին հոշոտել են, իսկ 3-ին՝ վնասել:

Անասնագոմում եղել են մոտ 30 գլուխ ոչխար ու գառներ:

Թե ո՞վ է փոխհատուցելու գյուղացու կրած վնասը, հայտնի չէ:

Դեպքի վայր է ժամանել նաև Փոքր Մասրիկի վարչական ղեկավար Նշանյանը, և պարզում են գյուղացու կրած վնասի չափը:

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր