211652_close_icon
views-count21279 դիտում article-date 12:56 23-01-2016

Արտակարգ դեպք Լոռու մարզում, 45-ամյա կինը, իմանալով, որ դատարանի որոշմամբ իրենց վտարելու են տնից, փորձել է ինքնասպան լինել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հուվարի 20-ին Լոռու մարզում տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ, 52-ամյա Վաչիկ Կարապետյանը ոստիկանությանը տեղեկացրել է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով իր ընտանիքը զրկվել է իրենց բնակարանի սեփականության նկատմամբ իրավունքից, և խնդրել է, որպեսզի ոստիկանությունը ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ իր ընտանիքին կործանումից փրկելու համար: Պարզվել է, որ նախորդ օրը, հունվարի 20-ին, Վ. Կարապետյանի 45-ամյա կինը, իմանալով տնից վտարվելու մասին լուրը, ինքնասպանություն գործելու նպատակով փորձել է մեծ քանակությամբ դեղահաբեր խմել, սակայն, ըստ տեղեկությունների, ամուսինը կանխել է դա:

Նմանատիպ նյութեր