58269 դիտում
20:23 27-09-2023
Սպանության փորձ Հրազդան քաղաքում. 40-ամյա տղամարդը պարանոցի շրջանի «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. Հրազդանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին կասկածյալին
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, սպանության փորձ է տեղ ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ կանչ տվող անձը դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց «Հրազդան» բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվում ոստիկանության Հրազդանի բաժին, որ նշված թաղամասից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պարանոցի շրջանի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Առաքելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Հրազդանի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Սևան խոշորացված համայնքի Դդմաշեն բնակավայրի բնակիչ 40-ամյա Ռուբիկ Յ.-ն է:
Հրազդանի բաժնի ոստիկանների ձեռնարկված արագ և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 24 շենքի բակում Հրազդանի բնակիչ 39-ամյա Հրանտ Մ.-ն, անհիմն վիճաբանել է Ռուբիկ Յ.-ի հետ, որի ընթացքում Հրանտ Մ.-ն իր մոտ եղած դանակով ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածել է Ռուբիկ Յ.-ի պարանոցին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Կարճ ժամանակում Հրազդանի ոստիկանները հայտնաբերում են Հրանտ Մ.-ին և տեղափոխում Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ դեպքի փաստով կազմվել են փաստթղթեր և այդ փաստաթղթերի հետ միասին նրան տեղափոխել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։