211652_close_icon

Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին

views-count1312 դիտում article-date 23:11 26-09-2023
Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։ Հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից։

Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։

Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Նմանատիպ նյութեր