211652_close_icon
views-count39780 դիտում article-date 12:37 26-09-2023

Ինչքան էլ մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքը գլուխ բարձրացնի, Արարատում փրկարարները, ոստիկաններն ու երիտասարդ տղաներն ապացուցեցին, որ Արցախում թուրքի «գյուլլից» հրաշքով փրկված 93-ամյա պապիկն ու նրա ազգականը հոգատար ձեռքերում են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչքան էլ այս օրերին մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքը գլուխ է բարձրացնում, միևնույն է, իսկական հայը, ով սրտացավ է հող հայրենիի համար, ապացուցում է, որ ուրիշի ցավ չկա։

Երեկ «ուրիշի ցավ չկա» հայտնի խոսքը ապացուցեցին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ավագ տեսուչներ Սասուն Աղաբաբյանը, Արման Բագրատյանը, լեգենդար սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի բնակիչներից Արման Սաֆարյանն ու երևանաբնակ Գևորգ Ղազարյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս Երևան-Երասխ ավտոճանապարհին խոշոր ավտովթարում հայտնված 93-ամյա պապիկին ու նրա հավանաբար դստերը, ովքեր հայտնվել էին անօգնական վիճակում, ցուցաբերեցին ոչ միայն հոգեբանական օգնություն, այլև մինչև նրանց հարազատների ժամանումը, մի քանի ժամ վերցրեցին իրենց հսկողության տակ, քանի որ իրոք, որ դրա կարիքը ունեին նրանք։

Պապիկը մի կերպ պահելով հուզմունքը՝ ասում էր․ «93 տարի իմ հող ու ջուրը պահեմ, 93 տարի սպասեմ, որ մահանալուցս հետո իմ պահած հողն են ինձ հանձնելու, երևի ի կատար չածվի։ Ինչ ասես տեսանք՝ էլ Սումգայիթ, էլ Արցախի ազատագրում, բայց որ կտենայի, թե ոնց Արցախը ծախեցին, չէի հավատա։ Ճիշտ ա, հիմա Հայաստանում եմ ու էս խոխեքը մեզ շատ լավ են վերաբերվում, փորձում են ինչով հնարավոր է օգնեն, բայց մեկ ա, կուզեի կյանքիս մայրամուտը անցկացնեի իմ Արցախում, բայց դե դավաճանները իրենց սև գործն արեցին։ Թող դրանք վախենան Աստծո դատաստանից։ Էլի այս պահին շնորհիվ էս տղերքի՝ մեզ միայնակ ու արհամարված չենք զգում»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+

Նմանատիպ նյութեր