79153 դիտում
17:47 25-09-2023
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են 07-ն ու իրանական բեռնատարը․ վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա․ նրանք մի կերպ են պրծել Արցախում թուրքի «գյուլլից»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի և Daf մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արսեն Բաբագուլյանի գլխավորությամբ, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Եւս 1 հոգի նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։
Փրկարարները 1 հոգու 07-ից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Քանի որ վթարի հետևանքով 07-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ ավագ տեսուչներ Սասուն Աղաբաբյանն ու Արման Բագրատյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 07-ի վարորդն ու ուղևորները Արցախի Հանրապետության քաղաքացիներ են ու թուրքի «գյուլլից» մի կերպ պրծել ու գալիս էին Հայաստան, և հավանաբար վթարի պատճառը եղել է վարորդի գերհոգնածությունն ու հոգեբանական վիճակը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+