211652_close_icon
views-count106985 դիտում article-date 16:48 17-09-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյանում բախվել են Hyundai Sonata-ն ու ВАЗ 2104-ը. վերջինը գլխիվայր շրջվել է, վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են «ВАЗ 2104» մակնիշի 35 ZF 389 համարանիշի և «Hyundai Sonata» մակնիշի 36 CR 662 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 04-ը գլխիվայր շրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են «04»-ը, որից հետո նոր կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև Hyundai-ի վարորդը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր