211652_close_icon
views-count48873 դիտում article-date 10:40 25-09-2023

Երևանում «Դռռիկ Ալիկի» վրա հրազենով կրակոցներ արձակած հետախուզվողը տարիներ անց հայտնաբերվեց․ քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել 2019 թվականի ապրիլին Երևանում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարող Երևանի բնակիչ, 26-ամյա ենթադրյալ կասկածյալի թաքնվելու վայրի մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում պարզել են, որ տեղեկությունը հավաստի է ու նրան վնասազերծելու նպատակով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ իրականացրել են օպերացիան ու Ավան վարչական շրջանի տներից մեկում հայտնաբերել են Ռոման Քալաշյանին և տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ․ Քալաշյանը հետախուզվում էր 2019 թվականի ապրիլի 23-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով․ որպես խափանման միջոց նրա նկատմամբ եղել է կալանք։

Նրան քննչական բաժնից տեղափոխել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ռ․ Քալաշյանը կրակոցներ էր արձակել Ավանում հայտնի «Դռռիկ Ալիկի» վրա։


Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հրազենային վնասվածքներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Այդ քաղաքացին հիվանդանոց էր տեղափոխվել ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով և գտնվում էր վիրահատարանում։

Տեղի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հրազենային վնասվածքներ է ստացել ազդրերի վերին երրորդական հատվածներում և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանն է, ով ավելի շատ հայտնի է «Դռռիկ Ալիկ» մականվամբ։

Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարդան Ավագյանի և բաժնի պետի տեղակալներ, արդարադատության գնդապետ Վահե Լաչինյանի և արդարադատության փոխգնդապետ Նորայր Հարությունյանի գլխավորությամբ։

Ոստիկանները ու քննիչները պարզում են, թե որ հատվածից է Ա. Ալեքսանյանը տեղափոխվել հիվանդանոց և որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ավանի գերեզմանների մոտ։

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել։

Ոստիկաններն ու քննիչները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող թիվ 44 երթուղին սպասարկող դիսպետչերական կետի մոտ հայտնաբերել են ВАЗ 2121 մակնիշի 01 ՕՏ 444 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդի կողքի ուղևորի նստատեղին առկա են արնանման հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենայով է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողներն էլ հայտնաբերել են դեպքի վայրը, որը Ավանի գերեզմանների տարածքն է և դեպքի վայրում առկա են արնանման հետքեր:

Հիվանդանոցի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ Ա. Ալեքսանյանը վնասվածքներ է ստացել օդամղիչ ատրճանակից:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոցից տեղեկացրել են, որ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր