211652_close_icon
views-count98636 դիտում article-date 19:53 24-09-2023

Երևանում խարդախության զոհ է դարձել Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի առաջատար մասնագետը. նրանից կորզել են 1 մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 21-ին Մալաթիայի ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ Անի Մ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 18-ին «WhatsApp» հավելվածի միջոցով «Հայէկոնոմբանկ»-ի անվտանգության աշխատակից ներկայացած իրեն անծանոթ անձի ուղղորդմամբ ստացված հաղորդագրությամբ քառանիշ ծածկագիրը փոխանցել է իրեն, որից հետո ինքը հաղորդագրություն է ստացել, որ իր անվամբ ձևակերպվել է 1 մլն դրամի վարկ, որը հետո փոխանցվել է մեկ այլ հաշվի:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ «Հայէկոնոմբանկի» անվտանգության աշխատակից ներկայացած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անի Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում՝ որպես առաջատար մասնագետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր