211652_close_icon
views-count31940 դիտում article-date 12:05 24-09-2023

Արմավիրի մարզի ոստիկանապետի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերվել է Արմավիր քաղաքի զբոսայգում անառակաբարո գործողություններով զբաղվող ստահակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի «Բացատ» սրճարանին հարակից քաղաքային զբոսայգում մի տղամարդ իջեցրել է տաբատի շղթան և զբաղվել է անառակաբարո գործողություններով (ձեռնաշարժությամբ), ապա այդ վիճակով շարժվել է այդ պահին այնտեղով անցնող 14-ամյա աղջկա հետևից և իր լկտի արարքը կատարել երեխային հետապնդելու ընթացքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի), ոստիկանության Արամավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամանում են զբոսայգի ու քանի որ այն մի քանի մուտքեր է ունենում, բոլոր մուտքերը վերցնում են իրենց հսկողության տակ ու հենց այնտեղ էլ հայտնաբերում են ստահակին, ապա տեղափոխում ոստիկանության Արմավիրի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության բաժին տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Գևորգ Գ․-ն է, ով կազմված փաստաթղթերով ներկայացվում է Հայաստանքի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր