211652_close_icon
views-count70879 դիտում article-date 12:03 02-03-2022

Արարատի մարզի ոստիկանապետի գլխավորությամբ Մասիսում իրականացվել է «Կողոպտիչը չպետք է հասցնի դառնալ ոսկե երիտասարդ» օպերացիան. տաք հետքերով բացահայտվել է BMW X5-ի միջից մոտ 13 մլն դրամի ոսկյա զարդերի գողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 26-ին խոշոր չափի ոսկյա զարդերի հափշտակության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը, ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում կայանված BMW X 5 մակնիշի ավտոմեքենայի միջից գողացել են ոսկյա զարդեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։ 

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը Մասիս քաղաքի Հանրապետության և Հերացի փողոցների խաչմերուկում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենայի ձախ կողմի հետևի դուռը բացել է և այնտեղից հափշտակել մոտ 650 գրամ քաշով ոսկյա զարդեր։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ 

Մինչ ոսկու սեփականատերը, ով ոսկերչական խանութի տեր է, փորձում էր, ժողովրդի լեզվով ասած՝ «իր կանալներով գտնել» գողին կամ գողերին, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Ս. Ռուստամյանի որոշմամբ ստեղծվում է օպերատիվ խումբ, որում ներգրավվում են ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության և ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները։ 

Մարզի ոստիկանապետի հրամանով որոշվում է իրականացնել «Կողոպտիչը չպետք է հասցնի դառնալ ոսկե երիտասարդ» օպերացիան։ 

Տաք հետքերով ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և հսկայածավալ միջոցառումներ, կողոպուտ կատարելու կասկածանքով Մասիսի ոստիկանություն են բերման ենթարկում Արարատի մրզի բնակիչ՝ 25-ամյա Գեդամ Մ-ին։ Վերջինս լինում է Opel Astra մակնիշի ավտոմեքենայով։ 

Փաստերի ճնշման տակ Գեղամ Մ-ն խոստովանում է, որ նշված ավտոմեքենայով ինքը գնացել է Մասիս քաղաքի «Մորենա» ռեստորանային համալիրի մոտ, մեքենան կայանել ռեստորանի հետնամասում, ապա BMW X5-ի դուռը բացելու միջոցով այնտեղից հափշտակել է ոսկյա զարդերը։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հափշտակվածը գնահատվել է մոտ 12 մլն 500 հազար դրամ։ 

Ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում Գեղամ Մ-ի տանից հայտնաբերվել են ոսկյա զարդերը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը ոստիկանության Մասիսի բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ Գեղամ Մ-ն ձերբակալվել է։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր