211652_close_icon

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

views-count3400 դիտում article-date 23:33 23-09-2023
Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում Արթուր Ալեքսանյանը պարտվեց եզրափակչում։

Մեր ըմբիշը վերջին վայրկյանններին ձեռքից բաց թողեց հաղթանակը և դարձավ արծաթե մեդալակիր։

Ալեքսանյանը մրցեց Կուբան ներկայացնող Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլոյի հետ: Գոտեմարտն ավարտվեց 3:3 հաշվով ու քանի որ վերջին միավորը վաստակել էր կուբացի մարզիկը, աշխարհի չեմպիոն դարձավ հենց նա:

Ալեքսանյանն արդեն իսկ ունի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Նմանատիպ նյութեր