211652_close_icon
views-count16609 դիտում article-date 19:22 21-09-2023

Շիրակի մարզում խոշոր չափի խարդախության զոհ է դարձել Ախուրյանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Շիրակի մարզում խոշոր չափի խարդախության զոհ է դարձել Ախուրյանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ 50-ամյա Ղուկաս Մուրազյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սեպտեմբերի 15-ին դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կումայրիի բաժին և հայտնել, որ համացանցում գումար աշխատելու նպատակով գրանցվել է «JPM Consult» (jpmconsult. com) կայքում, ապա հատուկ հաշվեհամարով WhatsApp հավելվածի միջոցով իր հետ կապ է հաստատել Վլադիմիր անունով ներկայացած անձ, ում պահանջով ինքը նրա կողմից տրամադրված քարտի համարին գումար է փոխանցել, իսկ Մաքսիմ Լիտվինով տվյալներով ներկայացած աշխատակցի կողմից իրեն տրամադրված հաշվեհամարին Գյումրի քաղաքի Ռիշկովի փողոցում տեղադրված կրիպտոարժույթների «Sky Labs» տերմինալի միջոցով փոխանցել է 4.755.000 դրամ գումար, սակայն մինչև օրս որևէ գումար կամ այլ եկամուտ չի ստացել և հասկացել է, որ խաբվել է:

Դեպքի փաստով Ոստիկանության Կումայրիի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ խարդախության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր