211652_close_icon

Ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետը

views-count1015 դիտում article-date 20:40 19-11-2025
NEWS.am-ի տեղեկություններով  այսօր ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետ Արմեն Այվազյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ համայնքապետարանի պաշտոնատար անձը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու մեղադրանքով։

Նշենք, որ համայնքապետարանի ևս երկու աշխատակից է այսօր բերման ենթարկվել:

Նմանատիպ նյութեր