18950 դիտում
15:25 21-09-2023
Ավտովթար Երևանում․ բախվել են BMW X3-ն ու Kia Sorento-ն․ օպերատիվ են գործել Երևան գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են 48-ամյա Արմեն Գ․-ի վարած BMW X3 մակնիշի և 40-ամյա Մանուկ Պ․-ի վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ՝ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Էդգար Դարբինյանն ու կրտսեր պարեկ Արման Սարինյանը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9642 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին