34029 դիտում
18:33 20-09-2023
Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. 3 վիրավորներից մեկը երեխա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Ղևոնդ Մ.-ի վարած Toyota մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Ալբերտ Չ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալբերտ Չ.-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 37-ամյա Նելլի Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանկան հիվանդանոց, իսկ 16-ամյա Սաթենիկ Չ.-ն՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Ն. Միրզոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
Նմանատիպ նյութեր
16756 դիտում
14:26 01-09-2021
Ավտովթար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են 2 Mercedes ու Opel. վիրավորներից մեկը երեխա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
9651 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին