Ողբերգական դեպք Երևանում. Գրիբոյեդով փողոցում կառուցվող շենքի նկուղում հայտնաբերվել է տղամարդու դի
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 1-ին ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գրիբոյեդով 48/6 հասցե, որտեղ նորակառույց շենքում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռ. Ասատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Երևանի բնակիչ 68-ամյա Սամվել Հ.ն, ըստ նախնական տեղեկությունների չպահպանելով աշխատանքի անվտանգության կանոնները, անզգուշությամբ ցած է ընկել 4 մ բարձրությունից՝ դեպի նկուղային հարկ և տեղում մահացել է:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։