130415 դիտում
14:25 15-08-2023
Ողբերգական դեպք ժողովրդի կողմից անուն դրած «մահվան շինհրապարակում»․ էլիտար կառուցվող շենքի նկուղում հերթական դին է հայտնաբերվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան 10 փողոցում կառուցվող էլիտար շենքերի կիսակառույց շենքի հորանում տղամարդու դի կա կախված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչատուրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմնազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Սիմոնյանն ու Դավիթ Խաչատրյանը։
Դին դուրս բերելու համար ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 խումբը՝ խմբի պետ Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Փրկարարները մեծ դժվարությամբ կախվածի դին դուրս են բերել հորանից և մոտեցրել դիատարին։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տղամարդը ինքնասպանություն է գործել մոտ 2 օր առաջ և դա է պատճառը, որ ամբողջ տարածքում տիրում էր տհաճ հոտ։
Տեղում ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը 31-ամյա Վահագն Մ․-ն է, ով նշված շինարարությունում աշխատում էր որպես բանվոր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ շինհրապարակում նախկինում էլ մի քանի անգամ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, երբ աշխատակիցները մահացել են և դա է պատճառը, որ հարևանությամբ ապրող բնակիչները այս էլիտար կառուցվող հատվածն անվանում են «մահվան շինհրապարակ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+