Վիրավորներին դիրքերից չեն կարողանում հոսպիտալներ տեղափոխել, բենզին չկա. Տարոն Տոնոյան․ news.am
News.am-ը գրում է․ «Վիճակն օրհասական է, մեր քայլերի մեջ պետք է լիննի կազմակերպվածություն, էմոցիոնալ ելույթներով, ցաքուցրիվ, առանց կազմակերպվածության, դրանք այն քայլերն են, որոնք բաղձալի իրավիճակ է ստեղծում այս իշխանությունների համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց վիրաբույժ, «Տոնոյան» ԲԿ հիմնադիր Տարոն Տոնոյանը:
«Նրանք ուժ չեն կիրառելու, մտածում են, որ գործողություններ չեն լինելու, էմոցիաները կպարպենք ու կվերադառնանք մեր տները: Այս անգամ մենք մեր համախմբվածությամբ պետք է ցույց տանք, որ իրոք, արցախցիների կողքին կանգնած ենք: Այն արցախցիների կողքին, որոնք 44-օրյա պատերազմին տվեցին մոտ 900 զոհ: Մենք չգնահատեցինք արցախցիներին: Այսօր արխացիները վիրավորներին տարբանելու համար բենզին չունեն, վիրավորները դիրքերում են, չեն կարողանում տեղափոխել հիվանդանոցներ, բայց արցախցին, վստահեցնում եմ՝ պատասխան գործողություններ է անում: Այլապես Ադրբեջանի ուժերը անարգել կմտնեն Ստեփանակերտ»,-ասաց նա»։