211652_close_icon
views-count19603 դիտում article-date 15:53 17-09-2023

Ավտովթար Արարատի մարզում. Սուրենավան գյուղում բախվել են Opel-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 75-ամյա Սուրեն Մ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և 26-ամյա Գևորգ Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևոր Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Գայանե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել  է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր