211652_close_icon
views-count775 դիտում article-date 11:19 17-09-2023

Քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը քվեարկել է հանուն խաղաղ ու անվտանգ Երևանի

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության շրջանակներում իր քաղաքացիական պարտքն է կատարել «Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Նելլի Հարությունյանն ընդգծել է, որ քվեարկել է, որպեսզի երևանցին հնարավորություն ունենա աշխատել և ստեղծագործել խաղաղ և անվտանգ քաղաքում։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը՝ Նելլի Հարությունյանը պատասխանեց․ «Վստահ եմ, որ ընտրողների մի ստվար զանգված, որը հստակ գիտի իր իրավունքները և պարտականությունները և նոր բովանդակություն կտա այս ընտրություններին»։

Նրա խոսքով՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը ոչ միշտ է ցանկալի մակարդակի եղել, ինչը հնարավորություն է տալիս որոշակի չարաշահումներ իրականացնել։

Նմանատիպ նյութեր