7029 դիտում
13:46 31-03-2020
Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը քվեարկել է հանուն Արցախի անվտանգության և արդարության
Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը քվեարկել է հանուն Արցախի անվտանգության և արդարության։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Բալասանյանը հայտնեց քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում։
«Ընտանիքով ենք եկել քվեարկության։ Քվեարկել եմ հանուն Արցախի անվտանգության և արդարության»,– ասաց Բալասանյանը։
Նախագահի թեկնածուն նշեց, որ այս պահի դրությամբ որևէ խախտում իրենք չեն արձանագրել։
Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։
Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.
«Ազգային վերածնունդ» կուսակցություն
«Միասնական հայրենիք» կուսակցություն
«Անկախության սերունդ» կուսակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
Արցախի հեղափոխական կուսակցություն
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
Արցախի «Արդարություն» կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
Արցախի պահպանողական կուսակցություն
Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։
Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։
Նմանատիպ նյութեր
2362 դիտում
10:05 05-03-2019
Վիտալի Բալասանյանը առաջիկայում կառաջադրվի Արցախի նախագահի թեկնածու. «Փաստ»
Այս բաժնից
1063 դիտում
21:00 22-11-2024
Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը
769 դիտում
18:50 22-11-2024
Թուրքիան գործարկել է սեփական արտադրության առաջին քվանտային համակարգիչը
1003 դիտում
14:29 22-11-2024
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո