ՊՆ-ին փոխանցված ապրանքը նախարարությունը չի գործարկել. այդ մասով հիմա մեղադրանք է առաջադրված ծառայությունները մատուցողին. փաստաբան․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Վարույթ իրականացնող մարմինը ՊՆ-ից 106 միլիոն դրամ հափշտակելու գործով ձերբակալված անձանց կալանքի միջնորդություն է ներկայացրել, դատարանը առաջիկա ժամերին կքննի այդ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՊՆ-ից 106 միլիոն դրամ հափշտակելու գործով 5 անձ էր ձերբակալվել, նրանց թվում է նաեւ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գեւորգ Ալթունյանը: Նրա պաշտպան Լեւոն Սահակյանը Aravot.am-ին ասաց, որ մտնում է դատարան կալանքի միջնորդության քննությանը եւ մեղադրանքի մասով միայն ասաց, որ իր պաշտպանյալն այն չի ընդունում:
«Ծիծաղելի մեղադրանք է, էս էն հատկապես ծիծաղելիներից է: Խոսքը վերաբերում է նրան, որ ծառայություններ են մատուցվել ՊՆ-ին եւ հետագայում ՊՆ-ն այն չի օգտագործել: Այսինքն՝ ՊՆ-ին փոխանցված ապրանքը նախարարությունը չի գործարկել: Այդ մասով հիմա մեղադրանք է առաջադրված ծառայությունները մատուցողին»,-ասաց պաշտպանը: Այս գործով մանրամասները կներկայացնենք ավելի ուշ, երբ ավարտվի կալանքի միջնորդության քննությունը: