Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ. Փաստաբան
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հրապարակել է նոր փաստաթուղթ՝ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից 2023 թ. սեպտեմբերյան ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստային առաջարկը.
«Ստորև ներկայացված է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստային առաջարկը, որը Արցախի նախագահը փոխանցել է Ադրբեջանի ղեկավարությանը։
Նկատելի է, որ առաջարկվող հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ։
Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել այս հայտարարության ձևաչափը»։