Ադրբեջանում գեներալի որդին դանակահարել է մատուցողին, իսկ հետո դատարանից ազատ արձակվել. տեսանյութ
Ադրբեջանական սոցիալական ցանցերում արագորեն տեսանյութ է տարածվում, որում Ադրբեջանի ՆԳ նախարարության մարդկանց առևտրի դեմ պայքարի վարչության պետ, գեներալ-մայոր Շարիֆ Ասադուլլաևի որդին՝ Թամերլան Ասաուլլաևը, դանակահարում է մատուցողին:
Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 10-ին, Բաքվի ռեստորաններից մեկում: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է մատուցողը փարձում խուսափել վեճից, սակայն գեներալի որդին չի հանդարտվում և վազելով նրա հետևից՝ դանակի հարվածներ է հասցնում նրան:
Դատարանը գեներալի որդուն 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել, սակայն ազատ արձակել հենց դատարանի դահլիճից: