Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Առաջին անգամ Հայաստանն ունի սպորտային ազգային հեռարձակող: «Ֆասթ Սպորտ»-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա, հայտնում է Tert.am-ը:
Այսուհետ հայկական ու միջազգային ամենակարևոր սպորտային իրադարձություններին հեռուստադիտողը կհետևի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքով, որը կհեռարձակվի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով: Այն հասանելի կլինի նաև FastTV ՕԹԹ-ի հարթակում:
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքը շարունակելու է համագործակցությունը հայկական վերահեռարձակող օպերատորների՝ UCom, Rostelecom, Team և այլ ընկերությունների հետ: Ֆասթ Սպորտը շարունակելու է նկարահանել, հեռարձակել ու լուսաբանել հայկական սպորտի բոլոր կարևոր մրցաշարերն ու առաջնությունները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։