«Ես որեւէ կոմպրոմիս չեմ պատկերացնում». Նիկոլ Փաշինյանը՝ վրացական համարանիշներով մեքենաների մասին
Վրացական համարանիշներով ավտոմեքենաների խնդիրը կարգավորող ՊԵԿ-ի նախաձեռնությունն իր մեջ պարունակում է բավականին լուրջ հիմնախնդիր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում դիմելով կառավարությանն ասաց ՔՊ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, հայտնում է NEWS.am-ը:
Նա հիշեցրեց, որ 2011-ից ՀՀ-ում արգելվեց ՀՀ քաղաքացիների կողմից վրացական համարանիշներով վտոմեքենաների օգտագործումը. «Հետո անհասկանալի պայմաններում 2015-ին սողանցք ստեղծվեց, որով ինչ-ինչ ապահովագրական հիմքով մարդիկ կարողանում էին վրացական համարանիշներով մեքենաներ բերել:Հիմա փորձում են կարգավորել. Ընդ որում կարգավորումը հետեւյալ կերպ է, որ ավտոմեքենայի մաքսազերծման գնի չափով մարդը պետք է գումար սառեցնի, որ իրավունք ունենա Հայաստանում օգտագործել այդ մեքենան: Երբեմն այդ գումարն ավելի մեծ է լինում, քան բուն մեքենայի գինը եւ սա խնդիր է: Էլ չեմ ասում երկքաղաքացիների մասին, որոնք իրվունք ունեն այս կամ այն երկրի մեքենայով երթեւեկելու»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ արդեն Հայաստան վրացական համարանիշներով մեքենա ունեցողների համար պետք է այլ որոշում կայացվի, եւ ընդհանրապես արգելվի մյուսների համար վրացական համարանիշներով մեքենաների Հայաստան ներկրումն ու օգտագործումը:
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայաստանում օտարերկրյա պետհամարանիշով ավտոմեքենաներ օգտագործելու ժամկետնեև եւ կարգեր կան: Մենք գիտենք, որ այդտեղ խոսքը ոչ թե վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ունենալու մասին է, այլ ՀՀ-ի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները չկատարելու մասին: Որեւէ պատճառաբանությամբ ՀՀ-ի նկատմամբ հարկային եւ մաքսային պարտավորությունները չկատարելը մեզ համար անընդունելի է: Եթե մարդիկ դա օգտագործում են որպես հարկերից խուսափելու միջոց, միանշանակ ամենակոշտ ձեւով այդ հարցը պետք է կասեցվի: Հայաստանի նկատմամբ հարկային ու մաքսային պարտավորություններ կատարել-չկատարելու վերաբերյալ ես որեւէ կոմպրոմիս չեմ պատկերացնում: Եթե մենք գնանք կոմպրոմիսների, նշանակում է անընդհատ գնալու ենք կոմպրոմիսների: Դա նշանակում է, որ մենք ասում ենք՝ մենք այդքան էլ պետություն չենք: Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ»:
Շիրակ Թորոսյանը համաձայնեց, որ խնդիրը պետք է կարգավորել, սակայն նկատեց, որ երբեմն մեքենան արժե 8 հազար դոլար, մարդուց պահանջում են 4-5 մլն դրամ սառեցնել:
Փաշինյանն էլ արձագանքեց. «Մարդը պետք է վարի այն մեքենան, որն իր հնարավորությունների սահմանում է: Ես ունեմ եւ ունեցել եմ մեքենա, եւ դրանք այն մեքենաներն են, որոնք իմ հնարավորության սահմաններում են: Այդ սառեցման գումարը մեծ է դրված, որպեսզի մարդը նախընտրի գալ, նորմալ իր մեքենան մաքսազերծի Հայաստանում: Ինչ վերաբերում է երկխաղաղացիներին, մենք դա առանձին կքննարկենք: Կստուգենք անձի Վրաստանի քաղաքացի լինելու փաստը: Եթե մարդը Վրաստանի քաղաքացի է եւ սահմանված ժամկետով իր մեքենան օգտագործում է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտ առաջացնել»: