211652_close_icon
views-count1735 դիտում article-date 23:46 11-09-2023

Ասել եմ` այո, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև ԼՂ-ն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86 հազար 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ է նաև Լեռնային Ղարաբաղը (Արցախը): Հանրային հեռուստաընկերությանը տված հարզազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ հարց է հնչել` արդյոք 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,- հայտարարեց Փաշինյանը:

«Իրավիճակի լուծման ճարտարապետության մասին ՀՀ պայմանավորվածությունն է փորձել առաջնորդվել այդ հայտարարությամբ ու ցույց տալ ՀՀ հավատարմությունն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերել Ադրբեջանի հետ Բրյուսելում»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ Ադրբեջանը միշտ չէ, որ ցույց է տալիս հավատարմությունը պայմանավորվածություններին։

Փաշինյանը նաև նշեց, որ ուզում են անել այնպիսի ձևակերպումներ, որոնց դեպքում ՀՀ լեգիտիմությունը լինի անխոցելի։

Նմանատիպ նյութեր