1135 դիտում
19:30 11-09-2023
Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին․ Sputnik Արմենիա
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրանց թվում են եղել Հակարիի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանը, օգոստոսին գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը: Կարմիր խաչի ներկայացուցիչներն ուշադրության կենտրոնում են պահել նաև անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին վերաբերող հարցերը, որոնց մասին, սակայն, կոմիտեի հայաստանյան գրասենյակը մանրամասներ հաղորդել չի կարող:
«Մեր հիմնական աշխատանքը կոնֆիդենցիալ է: Միայն կարող եմ հաստատել` դա օգոստոսի վերջի, սեպտեմբերի սկզբի տեսակցության փաստն է, որ պահվող բոլոր հայազգի անձանց մենք հերթական անգամ տեսակցել ենք: Տեսակցությունների շրջանակներում, որոնք առանձնազրույցների տեսքով են ընթացել, տվել ենք հնարավորություն յուրաքանչյուրին կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- նշեց Ամատունին:
Բաքուն այս պահին հաստատում է հայկական կողմից 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի մեծ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ, ևս 2-ին առևանգել են 2023-ի մայիսի 26-ին։

Նմանատիպ նյութեր
1600 դիտում
13:00 22-11-2023
Կարմիր խաչը հայտնել է, որ պարբերաբար այցելում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին
1846 դիտում
21:09 10-12-2022
«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին․ Sputnik Արմենիա
1672 դիտում
20:58 27-06-2022
Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Այս բաժնից
895 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
559 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
742 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը