211652_close_icon
views-count1051 դիտում article-date 13:02 11-09-2023

Նախընտրական շրջանում փորձում են ապօրինի շինություններ կառուցել, պետք է շուտ քանդենք դրանք. Տիգրան Ավինյան

Նախընտրական շրջանում ակնհայտորեն փորձեր են կատարվում ժամանակը օգտագործել, տարբեր ձեղնահարկերի, կրպակների և այլ տեսակի շինությունների ինքնակամ կառուցելու համար:

Այս մասին այսօր գործակարգավարական նիստում ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, գրում է Tert.am-ը:

Ըստ Ավինյանի՝ այս ամենին իրենց արձագանքը պետք է լինի մաքսիմալ կոշտ և ոչ միայն պետք է կասեցվի, այլ պետք է քանդեն այդ շինությունները ու շուտ:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ղեկավար Յակով Ասատրյանը փոխքաղաքապետին ներկայացրեց, որ օգոստոս ամսվա ընթացքում իրականացվել է շուրջ 31 քանդման աշխատանքներ:

«Դրանցից 8-ը շատ կարևոր են Երևան քաղաքի համար, դրանք բենզալցակայաններն են՝ Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում, նաև ուզում եմ տեղեկացնել, որ Թումանյան 39 հասցեում կառուցված վերնահարկը ամբողջությամբ ակամոնտաժվել է»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր