211652_close_icon
views-count1687 դիտում article-date 19:08 10-09-2023

Երկրպագուների միասնական երթ Հայաստան-Խորվաթիա խաղից առաջ

Սեպտեմբերի 11-ին ժամը 16:00, Հայաստան - Խորվաթիա խաղից առաջ FAF-ը կազմակերպում է հերթական երկրպագուների միասնական երթը` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում:

«Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը կմեկնարկի 17։45-ին, խաղի սկիզբը` 20։00։

Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր հեռավորությամբ»,- այս մասին հայտնում են FAF-ից։ 

Նմանատիպ նյութեր