211652_close_icon
views-count2439 դիտում article-date 20:37 27-03-2021

FAF-ը երկրպագուների երթ կկազմակերպի դեպի մարզադաշտ՝ Հայաստան-Իսլանդիա խաղից առաջ

Մարտի 28-ին տեղի կունենա Մունդիալ 2022-ի խմբային փուլի առաջին հանդիպումը «Հանրապետական» մարզադաշտում։ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» ՖԱՖ շարժման անդամները միասնական երթ են կազմակերպում դեպի Վ. Սարգսյանի անվան մարզադաշտ, ինչի մասին հանդես են եկել հայտարարությամբ.

«Շուրջ մեկ ու կես տարվա դադարից հետո հավաքականի երկրպագուները հնարավորություն կունենան աջակցել հավաքականին տրիբունաներից։

Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթը տեղի կունենա վաղը Գարեգին Նժդեհի արձանի մոտից ( Վերնիսաժ ):

Հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 17։00-ին, Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Դեպի մարզադաշտ երթը կմեկնարկի 18։00-ին:

FAF-ը լինելու է սև շապիկներով մեր տրիբունան արևելյանն է»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստան-Իսլանդիա հանդիպումը կմեկնարկի ժամը վաղը՝ մարտի 28-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:

Նմանատիպ նյութեր