211652_close_icon
views-count29753 դիտում article-date 16:34 10-09-2023

Արտակարգ դեպք Լոռու մարզի ժողովրդին հայտնի Բոզիգյուղում. հրդեհ է բռնկվել խոտով բարձված բեռնատարում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կետրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղում (ժողովրդին հայտնի՝ Բոզիգյուղ) բեռնատար ավտոմեքենայի թափքում անասնակեր է բարձված, որտեղ հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Սպարտակ Մարտիրոսյանն ու կրտսեր պարեկ Մարտուն Հակոբյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն խոտն ամբողջությամբ դարձել է ոչ պիտանի:

Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր