211652_close_icon
views-count14783 դիտում article-date 16:13 13-02-2024

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. Դիլիջանի ոլորանում հրդեհ է բռնկվել MAN մակնիշի բեռնատարում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Տավուշի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում՝ Կամոյի փողոցում MAN մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Վիրաբյանն ու Ժորա Զանդյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդհեը բռնկվել է MAN մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում:

Մինչ հրշեջների ժամանումը նախ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:  

Բարեբախտաբար տուժածներ չկան:

ՊԾ Տավուշի մարզի գումարտակում պարզում են վարորդի ինքնությունը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի է:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր